Բուդդայականները կարծում են, որ հոգին կարող է 9 անգամ ծնվել: Այսինքն՝ այդքան անգամ այն աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով: Հերթական մարմնավորման բնութագիրը Մևան է: Մևան ցույց է տալիս, թե ձեզ ինչ կարմա է սպասվում: Ձեր Մևան պարզելու համար այս աղյուսակը նայեք:
1. Անհանգիստ բնավորություն, վատատես: Առավելապես այս անձը հարմարվում է իրավիճակին: Հազվադեպ է փորձում ինչ-որ բան փոխել: Արտաքուստ ընկերական և բաց է, ներքուստ՝ համառ երեխա: Հնարավոր է՝ ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունի: Առողջությունը հեռու է իդեալականից: Խնդիրը հաճախ լինում է մարմնի ստորին հատվածի հետ (երիկամներ, միզապարկ, արգանդ, սեռական օրգաններ): Հակվածություն տրամադրության կտրուկ փոփոխությունների և ընկճախտի: Ռոմանտիկ չէ, բայց սիրո հույժ կարիք ունի: Լարված աշխատանքը նրա համար չէ: Հանգիստ ծրագրելու և մտածելու կարիք ունի: Գործունեությունը կարող է ջրի հետ կապված լինել:
2. Ընկերասեր է առանց ագրեսիայի: Փառասեր, նախաձեռնող չէ, բայց բծախնդիր է: Հրաշալի կատարող է, բայց ոչ առաջնորդ: Լավագույն տարիքը՝ 45-47: Բնորոշ են մեջքի, մաշկի, աղիների, արյան հիվանդությունները: Հարաբերություններում շատ ուշադիր է զուգընրոջ հանդեպ: Ավելի շատ զգացմունքներով է առաջնորդվում, ոչ թե բանականությամբ:
Անհատականության կարման ըստ ծննդյան թվի շատ բան կպատմի ձեր ճակատագրի մասին: Լավ կլինի՝ խուսափի ազարտային խաղերից: Մասնագիտությունը կապված է մարդկանց, բնության կամ ֆերմերության հետ:
3. Շուտ է հասունանում: Անկախ է, միշտ երիտասարդ և լավատես: Դրական է, բայց շատ համառ և անհամբեր Դժվարությամբ է հարմարվումհանագամանքներին: Լավագույն տարիքը՝ 34-38: Մեկ օրվա մասին է մտածում: Լավ կազմվածք ունի, ուժեղ է և ակտիվ, բայց ոտնաթաթերը ևնյարդերը թույլ են: Հակված է կախվածության, հատկապես՝ թմրանյութերից: Եթե կապվում է դրանց, ապա ընդմիշտ: Իմպուլիսվ և ուղիղ մարդ է: Խնայող չէ: Իդեալական են աշխատանքի այն ոլորտները, որտեղ հնարավոր է ինքնարտահայտվել՝ ուսուցիչ, բանախոս, գրող, երաժիշտ:
4. Ընդհանուր առմամբ դրական մարդ է, բայց թույլ կամք ունի և վախկոտ է: Խոցելի և շատ բարի է: Իդեալական տարիքը՝ մինչև 38 տարեկանը: Մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Թույլ շնչառական համակարգ ունի և աղիներ: Կանայք հաճախ սեռականօրգանների հետ կապված խնդիրներ են ունենում: Շուտ են հասունանում: Նրանց համար դժվար է ամուր և երկարատև հարաբերություններ ստեղծել: Ընտանիք կազմելը քիչ հավանական է: Լավ կլինի՝ զբաղվի տոներ կազմակերպելով, կապ ունենա հասարակության հետ:
5. Ոչ միանշանակ մարդ է՝ և՛ լավ, և՛ վատ, և՛ ճիշտ, և՛ անբարոյական, և՛ նպատակասլաց, և՛ ծույլ: Բարդ տարիք է՝ 42 տարեկանը: Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը: Նախատրամադրված է ուռուցքների, տենդերի, հիպերտոնիայի, աղիների և արյան հետ կապված խնդիրների: Սիրո մեծ պահանջմունք ունի: Հակված է ազարտային խաղերի, ինչի պատճառով կարող է ամեն ինչ կորցնել: Նախընտրելի է ղեկավար պաշտոնում աշխատանքը:
6. Լավ զարգացած ինտուիցիա ունի: Բնույթով առաջնորդ է: Միշտ բարձր նպատակներ է դնում և հաջողությամբ գնում դեպի դրանք: Իրենից գոհ է, սարսափելի վախենում է անհաջողություններից: Լավ տարիքը՝ 40: Արագ է հոգնում, հնարավոր են նյարդային պոռթկումներ: Գլուխը հաճախ է ցավում: Խնդիրներ կարող է ունենալ թոքերի, ոսկորների, սրտի հետ:
Փողի հետ լավ է վարվում: Նանից կստացվի լավ վաճառող, ուսուցիչ, բանախոս, քարոզիչ:
7. Հույզերը չի զսպում, լավատես է: Կարողանում է մարդկանց համոզել, խոսել հանրության առաջ: Լավ մանիպուլյատոր է: Նեղանում և զայրանումէ, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ: Կյանքը կայունանում է 40 տարեկանից հետո: Կարող է խնդիրներ ունենալ նյարդերի, սեռական օրգանների, երիկամների, ստամոքսի հետ: Շատ է սիրում ազատություն: Մանրակրկտորեն է ընտրում զուգընկերոջը: Հրաշալի իրավաբան կամ ֆինանսիստ կլինի:
8. Շատ համառ է, ինքնավստահ: Պահպանողական է, հաճախ իր կարծիքը պարտադրում է ուրիշներին: Արտաքուստ շատ հանգիստ է, ներքուստ՝ ուժեղ: Կարող է աթերոսկլերոզ, մելամաղձություն, ողնաշարի և նյարդերի հետ կապած խնդիրներ ունենալ: Բավական վաղ է հասնում հաջողության, փողից կախված է: Աշխատանքում ընտրում է կայունություն և հուսալիություն:
9. Շատ զգայուն և հուզական է: Վարում է վառ, բայց անօգուտ կյանք: Անհամբեր և իմպուլսիվ է: Հակված է շուրջն ամեն ինչ քննադատելու: Շրջապատողներից չափից շատ է սպասում: Զուգընկերներին ձեռնոցի պես փոխում է: Իդեալիստ է, որն ատում է նյութական բարիքները: Միջին տարիքում անկում է ապրում: Հաճախ հանդիպում են սրտի, աչքերի, նյարդերի հիվանդություններ, անքնություն: Կարողանում է հրապուրել առաջին հայացքից: Հաճախ հաջողության է հասնում դիվանագիտության, դերասանության, արվեստի ոլորտներում: