Armsport.am-ը գրում է.
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է ֆենոմենալ խաղ ցուցադրել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:
Մեր գրոսմայստերը 1/16 եզրափակչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդդում գրանցվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6–րդ համար Շախրիյար Մամեդյարովին:
1/8 եզրափակչում Հայկը կմրցի Մամին Տաբատաբաեի-Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/295268/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել