Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդն ասել է, որ Սոչիում, Անապայում և Գելենջիկում ծովի ջերմաստիճանը հասել է 28 աստիճանի։ Յեյսկում և Բերդյանսկում ջուրը տաքացել է մինչև 29-31 աստիճան տաքության։

«Ալուշտայում, Եվպատորիայում, Յալթայում ջրի ջերմաստիճանը կազմում է 26 աստիճան։ Թեոդոսիայում, Տուապսում ՝ 27 աստիճան, իսկ Սոչիում, Անապայում և Գելենջիկում ծովը տաքացել է մինչև  28 աստիճան», - պատմել է նա ՏԱՍՍ - ին։

Վիլֆանդի խոսքով ՝ Ազով ծովի հանգստավայրերում ջուրը տաքացել է մինչև  29-31 աստիճան ցելսիուսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել