Panorama.am-ը գրում է.
Աջարիայում, որտեղ Սև ծովի ափին հանգստացողների մեծ հոսք է նկատվում, hրահանգների կատարման հարցում թույլ վերահսկողություն մեծացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկերը: sputnik-georgia.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նա ընդգծել է, որ վարակման առավելագույն մակարդակը կախված է յուրաքանչյուր քաղաքացու վարքից և հրահանգներին հետևելուց:
«Ամենաշատ դեպքերը գրանցվում են Թբիլիսիում, ապա Աջարիայում, քանի որ այսօր այնտեղ է նկատվում ամենամեծ ծանրաբեռնվածությունն ու բարձր շարժունակությունը: Զբոսաշրջային, առողջարանային սեզոնն ամբողջությամբ բաց է, դրա պատճառով Աջարիայում ռիսկերն ավելի մեծ են:
Մեր տեղեկություններով, ոչ բոլոր տեղերում և ոչ բոլորն են դիմակներ դնում: Կանոնները դժվարությամբ են պահպանվում, և դա, իհարկե, մեծացնում է ռիսկերն Աջարիայի մասով»,- ասել է Գաբունիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: