ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմիդա Ոսկանյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։

Մեկ այլ հրամանագրով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Աննա Արզումանյանը։

Նախագահի ևս մեկ հրամանագրով Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գոհարիկ Խաչատրյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել