Շատ տարօրինակ իրավիճակ է Հայաստանում. դեմքի հպարտ արտահայտությամբ ընտրել են իշխանություն, բայց բոլոր պահանջներն ու քննադատություններն ուղղվում են ընդդիմությանը:
Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության և սահմանների պաշտպանության միակ երաշխավորը եղել և մնում է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ի դեմս գլխավոր պողպատակրի և յուր աղանդավորների:
Ընդդիմությունը 7 ամիս գիշեր ու ցերեկ, շոգին ու ցրտին փողոցում պայքարում էր այս իշխանության դեմ, հնարավոր բոլոր միջոցներով ցույց էր տալիս ու ապացուցում էր սրանց դավաճան կերպարը, ապազգային բնույթն ու հակապետական նկարագիրը:
Բայց հունիսի 20-ին՝ ժողովուրդ - օլիգարխիա - բանակ - ոստիկանություն կոնսենսուսի արդյունքում ընտրվեց պարտության, ստի, կեղծիքի, ատելության ու իրական ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ապագան:
Եթե հունիսի 20-ին մենք բոլորս կատարեինք ճիշտ, գիտակցված ու պետականամետ ընտրություն, ապա, հավատացեք, ոչ մի կոնսենսուս և ընտրակեղծիք չէր կարող կասեցնել «դեպի ուժեղ Հայաստան» ընթացքը և այսօր մենք կանգնած չէինք լինի գոյության սպառնալիքի առջև:
Հարգելի անտինիկոլներ, ձեր բոլոր պահանջները, մեղադրանքներն ու քննադատություններն ուղղեք իշխանությանը, նրանք են մեղավոր ու պատասխանատու այս իրավիճակի համար:
Իսկ ընդդիմությունը շատ լավ գիտի իր անելիքը, դրա ճիշտ պահն ու ամենանպաստավոր իրավիճակը, մենք կանգնած եղել ենք, կանք ու կլինենք Հայկական շահի խրամատում և ոչ մի քայլ չենք նահանջելու այդ դիրքերից:
Շատերդ կասեք հիմա է պետք գործել, հետո ուշ կլինի, բայց նաև պետք է գիտակցել, որ ընդդիմության ներուժն անսպառ չէ և իրական ու անխուսափելի աղետը կլինի այն պահին, երբ արմատական ընդդիմությունը՝ հագուրդ տալով մեր հայրենասեր քաղաքացիների զգացմունքներին, գործի չհաշվարկված, անկանոն և տարերային՝ դրանով վերջնականապես սպառելով ընդդիմադիր պայքարի ներուժը:
Դրանով մենք կանաչ ճանապարհ կհարթեք դավաճանական խունտայի առջև՝ Հայատանը կործաննելու իրենց ծրագրերն անխափան իրագործելու համար:
Այնպես որ, խնդրում եմ կենտրոնացեք իշխանության վրա, ցույց տվեք ու բացահայտեք նրանց նենգ ու դավաճան կերպարը, իսկ մենք այդ ընթացքում կձևավորենք կրիտիկական պռոտեստ բազան և ճիշտ պահին կհասցնենք վճռական հարվածը:
Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածե՜ք . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10215223179772994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել