Այսօր Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ Է...., երբ կը կատարուի նաեւ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԻ արարողութիւնը: Կը յիշեմ որ մայրս, ինչպէս շատ-շատեր, խաղող չէր ուտեր, նախքան անոր օրհնուիլը....Այդպէս էր մեր ԱՒԱՆԴԱՊԱՇՏ ժողովուրդը: Իսկ հիմա երբ այնքան կ՛եղծանուին մարդկային-ազգային աւանդական դարաւոր արժէքներ, այս մէկ աւանդոյթն ալ շատոնց կորսնցուցած է իր տեղը....Ազգային աւանդական արժէքները առհասարակ կարեւոր են՝ սերունդէ-սերունդ փոխանցելու հայեցի վարքն ու բարքը, նիստ ու կացը, ապրելակերպը....որոնք բաղադրատարրերն են ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ....Նիւթէն շեղեցա՞յ....Չեմ կարծեր....: Այս ՏՕՆԻՆ առիթով, սրտանց կը շնորհաւորեմ բոլոր «ՄԱՐԻ»ները, «ՄԱՐԻՆԷ»ները, «ՄԱՐԻԱՄ»ները եւ բոլոր-բոլոր անոնք, որոնք կը կրեն «ՄԱՐԻ» ով ածանցեալ անուններ....ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/495286407229143?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել