Starnews.am-ը գրում է.

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այս օրերին ՌԴ-ում է, մեկնել է հոր մոտ հանգստի: Անահիտը բազմիցս խոսել է հոր մասին՝ նշելով, որ բիզնեսով սկսել է զբաղվել՝ հենց հոր օրինակն աչքի առաջ ունենալով:

Անահիտն այս օրերին պարբերաբար սթորիներ է տեղադրում, որում ներկայացնում է նաև իր ժամանցը հոր հետ:

Երգչուհի-դիզայները պատմել է այն մասին, որ հայրն այնտեղ ռեստորան և խանութ ունի:

Ինչ խոսք, Անահիտը հրաշալի հարաբերություններ ունի հոր հետ, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ այսքան լավ է եղել: Ըստ Starnews-ի ունեցած տեղեկությունների՝ կար շրջան, երբ Անահիտը պարզապես չէր շփվում հոր հետ, պատճառը նրա և Անահիտի մոր ամուսնալուծությունն էր, ավելին՝ տևական ժամանակ Անահիտը՝ հազվադեպ տրվող հարցազրույցներում հրաժարվում էր խոսել հոր մասին:

Այդ շրջանում հոր հետ շփվում էր միայն Անահիտի քույրը:

Հավելենք, որ Անահիտի մայրն ապրում է Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել