Երկու եղբայր Արցախի Մարտունի քաղաքից։ Արթուրը՝ կոչումով կապիտան, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ»։ Հերոսի կրտսեր եղբայրը՝ Արսենը, ժամկետային էր, 2021-ի հունվարի կզորացրվեր։
Աղասյան եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին. Արթուրը՝ Մատաղիսի համար մղվող մարտերում, Արսենը՝ Թալիշի...
Արսենի մասունքները հայտնաբերվեցին մարտի 24-ին, Արթուրինը՝ հուլիսի 14-ին։ Նրան ճանաչել էր նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական անբաժան սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։
Արսենին հայրենի Արցախի հողին հանձնեցին մարտի 30-ին, Արթուրի հուղարկավորությունը վաղն է... Մարտունու գերեզմանատանը...

Այսօր Արթուր Աղասյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
ՀԵՐՈՍԸ դուք եք տղերք ջան ու բոլոր էն ախպերները, ովքեր առանց մի վայրկյան վարանելու իրենց կյանքը զոհեցին հայրենի հողի պաշտպանության համար։
Հավերժ փառք ձեզ, տղերք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել