Հարմար պահ չէ. Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Երուսաղեմի պատրիարքի նամակի մասին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցած խաչադրման արարողության՝ 1713-րդ խաչի տեղադրումից առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր ժողովուրդը՝ զորացրած իրենց կամքը հավատքով կենարար սուրբ խաչին, շարունակեն ապրել, արարել, բարվոք կյանք կերտել, զորացնել մեր հայրենին և շենացնել մեր երկիրը, որպեսզի այն դառնա տունը բոլոր աշխարհասփյուռ հայության։ Թող տիրոջ օրնհնության ներքո խաղաղության և ապահովության մեջ ապրի և առաջընթաց արձանագրի հայրենի մեր երկիրը՝ հավատավոր իր զավակներով»։

«Առաջին լրատվական»-ը Գարեգին Բ-ից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանե՞լու է նա Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին՝ ուղղված իրեն, ինչին կաթողիկոսն արձագանքեց. «Կարծում եմ՝ այսօր հարմար պահը չէ, այլ առիթով, այլ առիթով…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել