Գուրգեն Դաբաղյանը դստեր՝ Շուշաննայի 1-ամյակի առթիվ շքեղ խնջույք է կազմակերպեց՝ հարվիրելով հարազատներին ու ընկերներին: Երգիչն իր ինստագրամյան էջում դստեր ծննդյան խնջույքից գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք րոպեների ընթացքում հեղեղվել են ջերմ խոսքերով և շնորհավորանքներով:
Լուսանկարների կողքով անտարբեր չի անցել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով մեկնաբանություններում գրել է.«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես, շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»:
Հիշեցնենք, որ Գուրգեն Դաբաղյանը, նույն ինքը`հայ երգի փոքրիկ իշխանը, որը 2000-ականների սկզբին հանդիսատեսի սիրտը գրավել էր հայ ժողովրդական երգերի լավ կատարմամբ, ամուսնացել է2019 թվականին:
Զույգի պսակադրությունը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում էր: Իսկ երեկոյան խնջույքին ներկա էին եղել մոտ 450 հյուր՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Հարսանիքից հետո նորապսակները մեկնել էին Բալի` մեղրամիսն այնտեղ անցկացնելու: