«Միսս Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը երեկ մկրտվել է: Համացանցում են հայտնվել նրա մկրտության արարողությունից կադրեր: Պատահական չէ, որ Լիանան մրտության համար ընտրել է հենց հուլիսի 15-ը, որովհետև 2019 թվականին հենց այս օրը նա հաղթող ճանաչվեց «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթում:
Նշենք, որ Լիանա Ոսկերչյանը «Միսս Աշխարհ Տաղանդ»-ում ընդգրկվել էր լավագույն հնգյակում: Նրա հետ միասին լավագույն հնգյակում էին ընդգրկվել նաև Բրիտանական Վիրջինյան կղզիների (ԲՎԿ), Կանադայի, Ջամայկայի, Մալթայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Tete a tete»-ի շրջանակում Լիանա Ոսկերչյանը անկեղծ պատմել է իր մաշկային խնդրի՝ Վիտիլիգո կոչվող հիվանդության մասին, որն իր մոտ հայտնաբերվել է 17 տարեկանում։ Լիանայի խոսքով այդ մասին իմանալու առաջին ողջ տարին իր համար շատ բարդ էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել