1in.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններին հանձնարարել է կազմակերպել Եգիպտոսում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների տարհանումը: Այս մասին նշվում է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով Եգիպտոսում տեղի ունեցող գործընթացներն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱԳ և ԱԻ նախարարություններին հանձնարարել է կազմակերպել Եգիպտոսում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների տարհանումը»,- ԱԳՆ-ի հայտարարությունը մեջբերում է Interfax-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_azerbaijan_207237.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել