Քանի որ երեկվա գրառումիցս հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել, միթոմ ես գերիներին չեմ համարում ազգի հերոս, որովհետև դավաճան եմ և այլ զառանցանքներ, որոշեցի կրկին անդրադառնալ այս թեմային...
Ձեր «հերոս» գերին առանց ամաչելու տուն ա ուզում, մինչդեռ գլուխը կախ կարող է աշխատել և իր տունը վերանորոգել, բայց չէ՜, ինքը նորն ա ուզում, հեշտ ձեռք բերվող ա ուզում, նվեր ա ուզում... Ինչի՞ համար էլի: Դիրքը թողնել ու հանձնվել, գոռալ «Կառաբախ Ազեռբայջան» և հետո Հայաստանում տուն ուզե՞լ... Էդ նոր հերոսությու՞ն է, հա՞...
Ես գերությունից վերադարձած տղերքի գիտեմ, ովքեր իրենց չեն համարում հերոս, բայց ի տարբերություն ոմանց, իրենք կռիվ են տվել, վիրավորվել և հետո նոր գերեվարվել: Նույնիսկ էս տղերքին չի կարելի համեմատել էս ձեր «հերոսի» հետ...
Եռաբլուրում, Եղբայրական և իրենց հայրենի գյուղերի գերեզմանատներում հուղարկավորված տղերքն էլ բաց երկնքի տակ հանգիստ ննջել են ուզում: Պատերազմ տեսած շատ տղերք էլ արժանապատիվ կյանք են ուզում ապրել, ռևանշ են ուզում, հայի բարձր ծածանվող դրոշն են ուզում, Շուշին են ուզում, այլ ոչ թե տուն, մեքենա և TikTok-ում «աստղի» կարգավիճակ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել