Հայտնի մարդկանց արտաքինների մասին մենք պատկերացումներ կազմում ենք միայն գրական ստեղծագործությունների կամ պահպանված պատկերների միջոցով։ Սակայն շատ դեպքեր են հայտնի, որբ նկարիչները պատվիրատուների ցանկությամբ որոշակի փոփոխություններ են արել դիմանկարներում։
Շեքսպիր

Ժամանակակից համակարգչային ծրագրերը թույլ են տալիս վերականգնել հայտնի մարդկանց դիմագծերը։ Ծրագիրն ստեղծում է եռաչափ մոդել՝ պահպանված մնացորդների հիման վրա։
Շեքսպիրի կերպարը մեզ հայտնի է պահպանված դիմանկարի շնորհիվ, սակայն նրա կյանքը, այնուամենայնիվ, գաղտնիքներով լի է մնում։ Պատմական վարկածներից մեկն անգամ կասկածի տակ է դնում գրողի գոյության փաստը։ Շեքսպիրը կտավում սուր մորուք և սպիտակ օձիք ունի։
Իրականությանն ամենամոտ դիմապատկերը համարվում է 15-րդ դարում Չանդեսի կողմից արված կտավը։ Այս երկու գտածոների հիման վրա մոդելավորվել է Շեքսպիրի իրական դեմքը։ Գրողը մորուք է ունեցել, սակայն դրա եռանկյունաձև տեսքը հորինվել է միայն Շեքսպիրի մահից հետո։
Մարիա Ստյուարտ

Մարիա Ստյուարտը Շոտլանդիայի ամենաաերիտասարդ թագուհին էր, ով գահի է անցել ընդամենը 6 օրական հասակում։ Աղջկա ճակատագիրը բարդ էր ու ողբերգական իրադարձություններով լի։ Պատմության մեջ Մարիա Ստյուարտն անցել է որպես սպիտակաթույր մաշկ և կրակագույն վարսեր ունեցող կին։
Պահպանված դիմանկարները նախատիպ են դարձել կինեմատոգրաֆիայում մի շարք բացասական կերպարների արտաքինների համար։ Ռեկոնստրուկցիան, սակայն, ցույց է տվել, որ թագուհին չար և սւոր հայացք չի ունեցել։ Մարիա Ստյուարտը հասարակ երիտասարդ աղջկա տեսք է ունեցել՝ կանացի դեմքով։ Բարդ ճակատագիրը հետք է թողել նրա հայացքի վրա, սակայն Մարիայի գեղեցկությունը չի սպանել։



