Սյունիքյան կարգավորում
«Ղարաբաղյան կարգավորում»֊ից անցում է կատարվում «Սյունիքյան կարգավորման»։
Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է.«Եթե կա Արեւելյան Զանգեզուր, ապա կա նաև Արեւմտյան Զանգեզուր: Այո՛, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախնիների հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ»։
Լևոն Տեր֊Պետրոսյանը ելույթ կունենա.«Առանց Սյունիքյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։ Տեր֊Պետրոսյանը, որպես խնդրի լուծում, կառաջարկի Սյունքիյան կարգասվորման փուլային տարբերակը։ Փաշինյանը կհայտարարի որ Սյունքյան կարգավորումը պետք է բավարարի ադրբեջանի ժողովրդին, Սյունքի ժողովրդին, և Հայաստանի ժողովրդին։ Մատենադրանի գիտաշխատող Գայանե Այվազյանը &Co֊ն կհայտարարեն, որ 30 տարի Սյունիքի ադրբեջանական համայնքների տարածքները հայկական ուժերը օկուպացրել էին, և եկել է զիջումներ անելու ժամանակը, ովքեր հակաճառեն, կորակի նացիոնալիստ, ոչմիթիզական։
Եվ երբ արբեջանցիները ներխուժեն և գրավեն Գորիսը, Մշակույթի նախարարույթան պաշտոնյա Վիգեն Գալստյանը կհպարտանա, որ Բակունցի տուն թանգարանի ցուցանմուշների մի մասը հասցրել է տեղափոխել Երևան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել