Ankakh.com-ը գրում է.

Այս տարվա սկզբին ռուսական քաղաքի վրա պայթած երկնաքարի մասնիկը աճուրդի է հանվել: Աստերոիդը Երկրի մթնոլորտ էր ներխուժել փետրվարի 15-ին ձայնի արագությունից 50 անգամ ավելի մեծ արագությամբ՝ մոտավորապես 65,983 կմ/ժ: Աստերոիդը Չելյաբինսկ քաղաքի վերևում պայթելուց հետո հազարավոր փոքր մասնիկներ էր բաժանվել: Քաղաքի գործարաններից մեկի պատուհանները ջարդվել էին, որի արդյուքնում ապակու կտորներից 1,500 մարդ էր վիրավորվել: Երկնաքարի մասնիկը պատկանում է Մեծ Բրիտանիայում տիեզերական հուշաիրերի ամենամեծ մասնավոր հավաքածուն ունեցող Ռոբ Էլիոթին: Նա գաղտնի կերպով Ռուսաստանից դուրս էր հանել երկնաքարի կտորը, քանի որ ռուսական կառավարությունը սպառնացել էր ձերբակալել այն մարդկանց, ովքեր կփորձեն վաճառել աստերոիդի մասնիկները օվկիանոսից այն կողմ: Չնայած պայուսակը ռուսական անցակետում ստուգել և մի քանի երկնաքարեր էին առգրավել՝ այնուամենայնիվ դրանց մեծ մասը հասել էր Էլիոթին: Չելյաբինսկի երկնաքարը կշռում է 27,1գ և գնահատվել է 625- 938 դոլարի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել