Starnews.am-ը գրում է.
«Ալինան ճնշման խնդիր էր ունեցել, ճնշումն իջել էր, ինչը նորմալ է նման բարձրության համար: Հիմա լավ է, Ալինան որևէ առողջական խնդիր չունի»,-այս մասին Starnews-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Կարեն Արայանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ  Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս  ինքը կնոջ՝ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի և մի խումբ արշավականների հետ խնդիրներ են ունեցել, ավելին՝ բժիշկների և փրկարարների կարիք են ունեցել:
Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ այն տեղեկությունը, որ իրենք նաև մոլորվել էին, չի համապատասխանում իրականությանը.
«Խմբի ղեկարավարը ես էի, մենք չէինք մոլորվել, պարզապես մեր խմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և նա զանգել էր շտապօգնություն, ապա երբ հարցրել էին՝ արդյո՞ք նաև մոլորվել են, դրական պատասխան է տվել, ինչը վստահեցնում եմ, որ չի համապատասխանում իրականությանը: Մենք որևէ լուրջ խնդիր չենք ունեցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել