Tert.am-ը գրում է.

Արմատական «Թալիբան» շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերը Աֆղանստանում: Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում կրակի դադարեցումը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալուց հետո:

 Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին այսօր հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը: 

Ըստ նրա, միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, համաձայն որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել