Analitik.am-ը գրում է.

2021 թվականի հունիսը դարձել է աշխարհում ամենաշոգերից մեկը՝  2018, 2016, 2019 և 2020 թվականներից հետո: Հուլիսի 7-ին Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ անցյալ ամիս միջին հաշվով ի 0,21 աստիճան Ցելսիուսով ավելի շոգ է եղել, քան 1991 – 2020 թվականների նույն ժամանակահատվածում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականի հունիսը դարձել է Եվրոպայում երկրորդ ամենատաք ամիսը 2019 թվականի հունիսից հետո՝ հատկապես տարածաշրջանի արևելյան մասում: Անցյալ տարի հունիսի միջին ջերմաստիճանը Եվրոպայում եղել է 1,5 աստիճանով ավելի տաք, քան 1991 – 2020 թվականերին: Անցյալ ամիսը նաև մի քանի ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանել Հյուսիսային Ամերիկայի մի շարք շրջաններում՝ դառնալով  ամենատաք հունիսը մայրցամաքում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ: Արկտիկական Սիբիրի շրջանում 2021 թվականի հունիսը մտել է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 2018, 2019 և 2020 թվականներից հետո:

Ըստ որում, Անտարկտիկայում ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր: Բոլոր ներկայացված արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ արբանյակներից, նավերից, ինքնաթիռներից և ամբողջ աշխարհի օդերևութաբանական կայաններից ստացված զանազան տվյալների  համադրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել