«Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, որը հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են»,–գրում է կայքը։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ խոսքը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանի մասին է, որը նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել