Գիտականորեն ապացուցված է, որ կնոջ ուղեղն ավելի բարդ է կառուցված, քան տղամարդունը, ինչն էլ նշանակում է, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ: Անգլիայի Լուգբուրգի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնի խոսքերով՝ վատ քնելը կանանց մոտ հանգեցնում է հոգեբանական սթրեսի բարձր մակարդակի, դեպրեսիայի, բարկության, ինչը չի կարելի ասել տղամարդկանց համար:
Կանայք 8 ժամից ավելի քնի կարիք ունեն:
Բոլորս գիտենք, որ մարդուն առողջ լինելու համար անհրաժեշտ է 7-8 ժամ քնել, սակայն պրոֆեսոր Հորնը բացատրում է, որ կանանց ուղեղն այլ՝ ավելի բարդ կառուցվածք ունի, քան տղամարդկանց ուղեղը, հետևաբար՝ այն ավելի երկար քնի կարիք ունի:
Ինչո՞վ է տարբերվում կնոջ ուղեղը
Ի տարբերության տղամարդկանց՝ կանայք սովոր են բազմաբովանդակ աշխատանք կատարելուն, հետևաբար՝ կնոջ ուղեղն ավելի ակտիվ է աշխատում: Սա նշանակում է, որ դրան ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ աշխատունակությունը բարձրացնելու համար:
Պրոֆեսոր Հորնը բացատրում է, որ այն տղամարդիկ, ովքեր որոշում կայացնող աշխատանք են կատարում, ավելի երկար քնի կարիք ունեն, քան հասարակ աշխատանք ունեցողները, սակայն այս դեպքում էլ՝ ոչ այնքան շատ, որքան անհրաժեշտ է կնոջը: