Takprosto.cc կայքը գրում է, որ քչերը գիտեն վարունգի օգտակար հատկությունների մասին:
Վարունգը նպաստում է նիհարելուն, օրգանիզմից հանում է շլակները:
Վարունգը 95 տոկոսով բաղկացած է ջրից: Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով ջուր չի ստանում, կարող եք վարունգ օգտագործել:
Այն կարող է օգնել երիկամների քարերի առկայության դեպքում: Վարունգը կարող է օգնել կարգավորել ներքին օրգանների աշխատանքը:
Վարունգը պարունակում է վիտամին B1, B3, B5, C, կալցիում, երկաթ, ֆոսֆոր:
Վարունգը մարդուն մեծ էներգիա է տալիս, այն նպաստում է նյութափոխանակության կատարմանը:
Մեծ քանակով ջուր, վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտների պարունակությամբ՝ վարունգն անփոխարինելի կոսմետիկ միջոց է դառնում: Աչքերի տակ մուգ պարկերից, յուղոտությունից ազատվելու, մաշկը թարմացնելու համար կարող եք վարունգ օգտագործել:
Խամրած հայելին կսկսի փայլել, եթե այն մաքրեք վարունգով:
Վարունգը նպաստում է արյան մաքրմանը:
Ըստ որոշ պնդումների՝ վարունգը կարող է նաև պայքարել ցելյուլիտի դեմ:
Վարունգը կարող է նաև պայքարել մարմնի վրա առաջացած փոքր հետքերի դեմ:
Արդյունավետ են նաև վարունգից պատրաստված դիմակները մազերի համար: Այն նպաստում է մազերի արագ աճին և ամրանալուն, մազերն ազատում ավելորդ յողոտությունից:
Վարունգը շատ ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով էլ այն կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից:
Վարունգը կարող է նաև ամրացնել լնդերը, թարմացնել շնչառությունը:
Վարունգը գցեք տաք ջրի մեջ. կզգաք, թե ինչ հաճելի բույր կտարածվի սենյակում:
Մետաղական իրերն ու զարդերը պարզապես կսկսեն փայլել դրանք վարունգով մարքելու դեպքում:
Վարունգն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: