Panorama.am-ը գրում է.

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ասուլիսը Լիտվայում ՆԱՏՕ-ի բազայում ընդհատվել է Բալթիկ ծովի ափամերձ հատվածում հայտնաբերված անհայտ ռուսական ինքնաթիռի պատճառով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է El Mundo-ն՝ վկայակոչելով տեղի ՆԱՏՕ-ի բազայի աղբյուրները:

Ձայնագրությունից երևում է, որ ասուլիսի մասնակիցները խոսում էին կործանիչներից մեկի ֆոնին: Ճեպազրույցի մեկնարկից մի քանի րոպե անց ստացվել է տագնապ ազդանշան, և քաղաքական գործիչներին խնդրել են հետ գնալ, որպեսզի ինքնաթիռը կարողանա թռնել:

Ըստ աղբյուրների՝ դրանք ռուսական ավիացիայի ընթացիկ գործողություններ են եղել: Հայտնի չէ՝ խոսքը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մեկ ինքնաթիռի մասին է, թե՝ մի քանիսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել