Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է կատակերգու Միխայիլ Գալուստյանի և հաղորդավարուի, երգչուհի Օլգա Բուզովայի քրոջ՝ Աննայի սիրավեպի մասին լուրերը։ Այս շշուկներին վերջ է դրել ինքը՝ Գալուստյանը, ով հրապարակել է ինստագրամյան էջում տեսանյութ, որից երևում է, որ Աննան պարզապես կատակերգուի նոր տեսահոլովակի հերոսուհին է։
«Меня прёт от тебя!» երգի հոլովակում, որտեղ Միխայիլը հանդես է գալու Սուպեր Ժորիկի կերպարում, նկարահանվել է նաև «Иванушки International» երաժշտական ախմբի մենակատար Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը։
Լրագրողների հետ զրույցում Միխայիլին բավականին վրդովվեցրել է իր և Աննայի սիրավեպի մասին հարցը։ Նա ասել է․«Բավական է խոսեք իմ ու Աննա Բուզովայի սիրավեպի մասին, կինս խանդում է։ Մի հավատացեք ասեկոսեներին։ Մենք տեսահոլովակ էինք նկարահանում, իսկ ինձ ու Աննային կապում է ընկերությունը։ Հավատարիմ ու սիրող եղեք, լսեք լավ երաժշտություն և մի հավատացեք ասեկոսեներին»։
Посмотреть эту публикацию в Instagram