Մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունն ենք հրավիրում Արարատի մարզի Նիզամի գյուղի խմելու ջրի հարցը, որը բազմիցս քննարկվել է և՛ նախագահական, և՛ ԱԺ-ի ընտրությունների ընթացքում, և՛ մարզպետարանում: Այս հարցի վերաբերյալ ԱԺ-ի պատգամավորների և մարզպետարանի կողմից տրվել են բավական մեծ խոստումներ, սակայն մինչ օրս ոչ մի անհրաժեշտ միջոցառում չի ձեռնարկվել: Գյուղն օգտվում է արտիզան ջրերից, որն իրենից ներկայացնում է մեծ վտանգ թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների առողջության համար: Չգիտես ինչու, ջրամատակարար ընկերությունները շատ արագ կազմակերպեցին ջրի գնի բարձրացումը, գերազանց կերպով կազմակերպում են դրամահավաքը՝ գյուղացուն մատուցելով առողջության համար ոչ պիտանի ջուր: Այսուհետ խնդրում և պահանջում ենք արձագանքել այս հարցին, իրականացնել միջոցառումներ և տալ համապատասխան լուծում:



