armsport.am-ը գրում է․ 

ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Լոնդոնի «Ուեմբլիում» ընթացող խաղի առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում թիմերն աչքի ընկավ ավել արագ գործողություններով ու սուր գրոհներով: 61-րդ րոպեին Կիեզան դիպուկ հարվածով առաջ մղեց իտալացիներին: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Մորատան դուրս գալով հարվածային դիրք հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը և եզրափակչի առաջին մասնակիցը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել