Armenpress.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - ասաց Ասատրյանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1057482.html?fbclid=IwAR2DMGAYucz6cg43haUcT2voKuWlSGo5pMX_v-MpIHIvRrjb_-CbLCYmcY8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել