Armeniasputnik.am-ը գրում է.

Փրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Ենթադրաբար որոշվել է ինքնաթիռի կործանման կետը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ծովային նավեր են ուղարկվել այդ հատված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի–Պալանա չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի եկել: Օդանավում եղել է 22 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։  Ուղևորների թվում երկու երեխա կա։

Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության տեղեկության համաձայն՝ N 251 չվերթի հետ կապը կորել է Պալանա բնակավայրից 9 կիլոմետր հեռավորության վրա, վայրէջք կատարելուց առաջ:

Կամչատկայում Ան-26-ի անհետացման հարցերով «թեժ գիծ» է բացվել։ Անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել