Երգչուհի Իվետա Մուկուչյանն իր Instagram–ի իր էջում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել, որին կից խորհրդավոր գրառում է կատարել։
«Այս ամառ ես ուզում եմ գտնել մեկին, ում հետ կարող եմ լողալ ցանկացած ուղղությամբ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։
Նշենք, որ ավելի վաղ, ներկայացնելով «Կենացդ խմեմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, Իվետան պատմել էր իր առաջին սիրո մաիսն:
Իվետան հայտնել էր երկրպագուներին, որ «Կենացդ խմեմ» երգն իրեն ուղարկել է իր առաջին սերը տարիներ առաջ։
«Իմ կյանքի առաջին սերն ուղարկել էր այս երգն ինձ CD-ով, երբ 14 տարեկան էի: Այս երգն այն բոլոր անկեղծ զգացողությունների մասին է, որոնց միջով անցնում ենք, երբ մեր սիրտն ընտրում է մեկին»,-անկեղծացել էր նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել