Այն մասին, որ Անի Խաչիկյանն ամուսնալուծվել է պարզ դարձավ նախորդ տարվա ապրիլին՝ Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի ընթացքում։
Անին այդ ժամանակ չխոսեց ամուսնալուծության պատճառների մասին, սակայն նշեց որ իր սիրտն արդեն ազատ է։
Ուղիղ մեկ տարի է, ինչ Անին համառորեն լռում է՝ չցանկանալով պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հացրերին, սակայն ժամեր առաջ նա նոր հրապարակում է կատարել՝ խոստանալով, որ մի օր կանդրադառնա ամուսնալուծության թեմային։
«Մի օր կխոսեմ «բաժանության» մասին, բայց հիմա շոգա, ճիշտը սառը բան խմելնա»,- գրել է նա։
Նշենք, որ վերջերս շշուկներ են պտտվում Անի Խաչիկյանի և Սոս Ջանիբեկյանի սիրավեպի վերաբերյալ, սակայն դերասանները դեռ չեն մեկնաբանել այդ շշուկները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել