1in.am-ը գրում է.

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության արտադրանքը դեռ չի համապատասխանում Կառավարության որոշման պահանջներին: 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել էր «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը և մուտքը շուկա: 

Ավելի պարզ լեզվով ասած, այդ արտադրատեսակներում հայտնաբերվել է ածխածնի մանրէներ, որոնք նորմայից ավելի շատ են, իսկ դա կարող է մարդու մոտ աղիքային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Ծառայությունը կրկնակի փորձաքննություն է անցկացրել և պարզել, որ այդ արտադրատեսակները` բորբոսասնկեր, խմորասնկեր, ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով նորից չեն համապատասխանում Կառավարության 2006-ին ընդունած որոշման պահանջներին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահանջները չկատարելու դեպքում` ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության: Արտադրատեսակները շուկայում կհատնվեն միայն խախտումները վերացնելու հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել