Խնդրում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանը և շարունակել հերոսացնել ռազմագերիներին:
Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեկտեմբեր ամսին Խծաբերդում 60 զինված տղա (մեծ մասը 60-ի) առանց կրակոցի, առանց կռիվ տալու գերեվարվեցին: Ո՞նց էլի: Ի դեպ, երեկ վեադարձած ռազմագերիներից 12-ը հենց Խծաբերդում են գերեվարվել:
Հիմա ի՞նչ, մյուս պատերազմին ոչ մեկ չկռվի, այլ` տուպը գնա հանձնվի որպես` գերի, որ հետո ասեք, հլը տեսեք ինչ հերոս տղե՞րք են: Բա, որ ռազմագերին հերոս է, բա Եռաբլուրում, Եղբայրական գերեզմանատանը, իրենց հայրենի գյուղերի գերեզմանատներում ննջող տղերքն ովքե՞ր են, նամանավանդ էն տղերքն ովքեր իրենց պայթեցրել են նռնակով, միայն թե չգերեվարվեն: Բա իրենք ո՞վ են, էշ նահատա՞կ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել