News.am-ը գրում է.

Երեկ` հուլիսի 3-ին, Գյումրիի «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերված նորածին տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ից:

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է, չգիտենք` դեռ ինչքան կմնա հիվանդանոցում: Ծնողները, կամ հարազատները չեն հայտնվել, չեն արձագանքել, դրա փոխարեն շատ մարդիկ են գալիս ու ցանկանում են որդեգրել երեխային»,- հայտնեցին հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա:

Ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:  Երեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։

Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել