ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
• Պետությունը՝ որպես ինստիտուցիոնալիզացված բռնության հիերարխիկ համակարգ, լավագույնս կառուցարկվում է պատերազմների միջոցով։ Անձնազոհությունը, որ պատերազմական հաղթանակի աստվածն է, հնարավոր է միայն, երբ կա ուղղահայաց համակարգ, որով հնարավոր է ցածից վեր բարձրանալ, և որն իմաստ է հաղորդում ռիսկի դիմելուն։
• Հիշե՛ք երեք հրացանակիրներին։ Նշածս ձևով են առաջացել եվրոպական ազգային պետությունները, այդ ձևով է առաջացել մարդկությունը, այդպես է ներկա տեսքով գոյացել Ադրբեջանը։
• Այն մշակույթները, որտեղ պատերազմն ապալեգիտիմացվում է, որտեղ տիրապետող է դառնում «սաղ տանք, մենակ թե կռիվ չլինի» խոսույթը, ջնջվել և ջնջվելու են պատմության ասպարեզից։
• Հատված շեքսպիրյան «Կորիոլանի» 4-րդ արարի 5-րդ տեսարանից՝
«ԵՐԿՐՈՐԴ ԾԱՌԱՅ
Նորից տակնուվրայ պիտի լինի աշխարհքս։ Այս խաղաղութիւնը ոչ այլ ինչ է, քան երկաթը ժանգոտեցնող, դերձակներ շատացնող եւ աշուղներ բուծող ժամանակ։
ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ
Ես պնդում եմ, որ պատերազմ ունենամ։ Այն գերազանցում է խաղաղութեանը, ինչպէս լոյսը գիշերուան, այն կայտառաբեր է, արթնացնող, ականջահաճոյ եւ ցնծաբեր։ Խաղաղութիւնը կաթուածի է նման, թմրեցնող է, խուլ ու գուլ, քնաբեր եւ անզգամ։ Խաղաղութեան օրով աւելի շատ բիճեր են ծնւում, քան պատերազմի ժամանակ՝ ռազմիկներ մահանում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4262540137125772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել