Հեռուստաէկրաններից, սոցիալական ցանցերից և, ընդհարապես, մեր քաղաքացիներից շատ-շատերի հետ տեղի ունեցող ամենօրյա անմիջական շփումներից լսում եմ տեսակետներ, որոնց արդյունքում նորից ու կրկին համոզվում եմ, որ հայ լինելու համար շատ քիչ է ունենալ հայկական ծագում կամ ազգանվան <<յան>> վերջավորություն... Իրականում, մարդու ազգային պատկանելիությունն ավելի խորը բովանդակություն է ենթադրում, մանավանդ, եթե նա սերում է մի արմատից, որն ունի հազարամյակների խոհեմությամբ թրծված տարիք... Չգիտեմ, ինձ է թվում, թե իրականում ժամանակը հային դարձրել է այնպիսին, որ ոչ միայն անկարող է վերագտնել այն, ինչը դարերով եղել է իրենը, այլև անընդունակ է պահել այն նվազագույնը, ինչն արդեն իրենն է...
Եվ, վերջապես, շատ հետաքրքիր է հասկանալ, ի՞նչ է զգում այն հայը, ով լինելով Հայոց նորագույն պատմության վերջին երեսուն տարիների ընթացքում ունեցած մեր ազգային ձեռքբերումների ժամանակակիցն ու կերտողը, այսօր հայտնվել է մի վիճակում, երբ անզոր է փրկել այն, ինչով տարիներ շարունակ հպարտանում ու նաև իմաստալից էր համարում իր ապրած կյանքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1287716921644311&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել