1in.am-ը գրում է.
Հայաստանում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են մոտ 24 տոկոսով: Այս տարվա առաջին վեց ամիսներին բացահայտվել են 575 տնտեսական հանձագործության դեպքեր` անցած տարվա 463-ի համեմատ: Դեպքերի ավելի քան 16 տոկոսը կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերն են, որոնք անցած տարվա համեմատ նույնպես ավելացել են՝ 16 տոկոսով:
Սակայն ավելի արագ՝մոտ 26 տոկոսով, ավելացել են տնտեսական այլ հանցագործությունները, որոնք են ապօրինի և կեղծ ձեռնարկատիրությունը, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը, հարկերի վճարումից խուսափելն ու մաքսանենգությունը:
Հանցագործությունների ավելի քան կեսը կենտրոնացված են Երևանում, հետո ըստ քանակի գալիս են Լոռին և Շիրակը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_207099.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել