Armsport.am-ը գրում է․

ԵՎՐՈ-2020. Քառորդ եզրափակիչ  Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11 մետրանոց հարվածաշարերում՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում: Շվեյցարացիները հետզհետե հավասարեցրին խաղը: 68-րդ րոպեին Շաքիրին խփեց պատասխան գոլը, իսկ 9 րոպե անց Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոլերը:

Լրացուցիչ ժամանակի երկու խաղակեսերն էլ անցավ Իսպանիայի հավաքականի բացահայտ առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց և գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարերի, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին  իսպանացիները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել