Armsport.am-ը գրում է.

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և սերբ դարպասապահ Նիկոլա Պետրիչը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Պետրիչին և մաղթում նրան հաջողություն։

30-ամյա դարպասապահը 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել «Արարատ-Արմենիայի» կազմն ու այս ընթացքում Հայաստանի առաջնության 4 հանդիպման է մասնակցել երևանյան թիմի կազմում, որոնցում 5 գոլ է ընդունել սեփական դարպասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել