Մենք պարբերաբար քննադատում ենք ՌԴ-ի նախագահին, և այդ քննադատությունները շատ անգամ հիմնավորված են մեր կողմից, քանի որ շատ անգամ Պուտինը, ՌԴ-ի շահերից ելնելով, մոռանում է իր մշտական ռազմական պարտնյորի` Հայաստանի շահերի մասին… Բայց այն, ինչ նա արեց Բաքվում, ես չեմ կարող չգովաբանել. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած իր այցի շրջանակներում, չնայած Ալիևի բազմաթիվ խնդրանքներին, այդպես էլ չայցելեց Բաքվի ամենաբարձր տարածքում տեղակայված, այսպես կոչված, «Շահիդների ծառուղի» (… ի տարբերություն իր նախորդի՝ Դմիտրի Մեդվեդևի): Այս քայլով Պուտինը ևս մեկ անգամ ապացուցեց, որ օժտված է աննախադեպ կամայական հատկանիշներով: Այսպիսով, խախտվեց «մառազմատիկ» Ալիևի կողմից սահմանված ավանդույթը` Ադրբեջան այցելող յուրաքանչյուր նախագահի և արտասահմանյան պատվիրակության ղեկավարի տանել «շահիդների» գերեզմանոց՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ազատության համար զոհված դուստրերի և որդիների հիշատակը հարգելու» համար: Ադրբեջանցի ճղճիմները այնքան ցինիկ են, որ «ազատության համար զոհվածներ» ասելով նկատի ունեն 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և մասնակիցներին։ Հարկ եմ համարում նշել, որ գերեզմանոցում թաղվածները «սատկել» են հունվարի 20-ին, երբ քրիստոնյա բնակչության փրկության համար Բաքու մտցվեց խորհրդային զորքը։ Եվ այս հիմարը (ինչպես հասկացաք, ի նկատի ունեմ Ադրբեջանի մտքազուրկ նախագահին) հույս ուներ, որ քրիստոնյա Պուտինը (այստեղ հատկանշական է այն փաստը, որ խորհրդային տարիներին, նույնիսկ աշխատելով ԽՍՀՄ-ի անվտանգության համակարգում, Պուտինը խաչ էր կրում, դրա մասին կան բազմաթիվ հավաստի վկայություններ…) պետք է գնար և հարգեր այն տականքների հիշատակը, որոնք բազմաթիվ քրիստոնյաների մահվան պատճառ էին դարձել:
Հ.Գ. Պուտինի երկրորդ «հարվածը» ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մասին Ալիևի խոսքում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի» հիշատակման անտեսումն էր։ Ալիևը երկու նախագահների համատեղ հայտարարության ժամանակ կրկին անդրադարձավ «Ադրբեջանի 20 տոկոս օկուպացված տարածքի» հին թեմային։ Նշեց, որ այնտեղ ամեն ինչ քանդված է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը չեն իրականացվում և այլն։ Ի պատասխան` Պուտինը պարզապես հակիրճ անդրադարձով ընդգծեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ուղիով՝ քննադատելով ագրեսիայի և ռազմատենչ հայտարարությունների ցանկացած դրսևորում, ինչով միայն Ադրբեջանն է զբաղվում։