Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր երկրում կաթիլային ոռոգման համակարգի և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին։ 

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` կաթիլային ոռոգման համակարգը Հայաստանում պետք է ներդրված լիներ վաղուց, այն մեզ համար խիստ անհրաժեշտ է, բայց մի բան է ունենալ գաղափար, ցանկություն, մեկ այլ բան է այդ համակարգի ներդրման և առհասարակ արդիական ոռոգման ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար համարժեք պայմանների ստեղծումն ու բավարարումը։ 

«Մենք պետք է լուրջ քայլեր իրականացնենք, որպեսզի գյուղացին կարողանա օգտվել հնարավորություններից։ Անցյալ տարի Վայոց Ձորում ցանկություն եղավ, որ այն այգեգործը, ով կներդներ կաթիլային ոռոգման համակարգ, մոտ հինգ տարի հիսուն տոկոսով կազատվեր ոռոգման ջրի վարձավճարից։ Այդուհանդերձ դա շատ թույլ շահագրգռող հանգամանք է։ Մեկ բան պետք է ստույգ գիտենալ. երբ խոսքն առնչվում է բազմամյա մշակաբույսերին, պտղատու այգիներին, հատապտուղներին և խաղողի այգիներին, ապա պետք է ցուցաբերվի յուրահատուկ մոտեցում»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել