Panorama.am-ը գրում է.
Հունիսի 28-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի էր ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ: ԳԱԱ նախագահ էր ընտրվել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Այսօր կայացած ասուլիսում ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱԱ կանոնադրության համաձայն, Ակադեմիայի նախագահության ղեկավար անձնակազմի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ: Ղեկավար անձնակազմը կարող է կառավարել անընդմեջ երկու անգամից ոչ ավելի:
«Գոյություն ունեցող օրենքի համաձայն նախագահը, ինչպես նշեցի, երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ղեկավարել ԳԱԱ-ն: Տվյալ դեպքում իմ մասին է խոսքը: Ես թողեցի այդ պաշտոնը, քանի որ արդեն երրորդ հնգամյակն էի աշխատում որպես ԳԱԱ նախագահ, հետևաբար ընտրվեց նոր նախագահ՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը»,- ասաց նա:
Ռ.Մարտիրոսյանի ներկայացմամբ, Աշոտ Սաղյանը բավականաչափ բարձր մակարդակի գիտական դպրոց է անցել Մոսկվայում, ճանաչված գիտնական է միջազգային ասպարեզում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: