Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից... Օտարվում է մուրճի ու վենդետայի <<օգնությամբ...>> Երկրի <<տեր>> են դարձել նրանք, ովքեր անհաղորդ են իրականությանը, այն իրականությանը, որն ամենօրյա, իսկ գուցե նաև ամենժամյա ռեժիմով խժռում է մեր երբեմնի ապրող և, եթե անգամ դանդաղ, բայց զարգացող Հայրենիքից մնացածը... Թե ինչով կավարտվի երկիրը մաշող այս անորոշությունը, թերևս հայտնի է միայն նրան, ով արդեն երեք տարուց ավելի անում այն, ինչն <<ընդունելի>> է ոչ թե մտածող, այլ պետականությունից ու ազգայինից անտեղյակ զանգվածի համար... Ովքեր <<նախկիներից>> ու <<թալանչիներից>> ազատվելու կեղծ լոզունգներից ինքնատիրապետման զգացողությունը կորցրած, մանկուրտի բնազդով օժանդակում են օրվա անհայրենիք իշխանավորներին ավերել այն ամենը, ինչ ստեղծվել է ոչ միայն տարիների ծանր ու դժվարին արարումներով, այլև մեր հազարավոր հերոս հայորդիների կյանքի գնով: Մենք իրոք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ դժոխքն է և այն իրականությունը, որտեղից դուրս գալը լինելու է ոչ թե դժվար, այլ գուցե նաև անհնար... Անհնար, քանի դեռ երկրի ղեկը ստանձնած պատահականությունների խմբակը և, մասնավորապես, նրան ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը փոխանակ ուղիներ որոնի պետականությունը կործանումից փրկելու համար, տակավին հոխորտում է կադրային ջարդ անելու մասին... Այս ամենից հետո ուզում ես գոռալ՝ ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: