Armeniasputnik.am-ը գրում է.

Այժմ Նոյեմբերյանի բուժկենտրոնում 3 հիվանդ է բուժում ստանում, նրանց վիճակը գնահատվում է թեթև։

Նախնական տվյալներով քաբաբից թունավորված բոլոր հիվանդները, որոնք գտնվում էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հունիսի 25-ին Տավուշի մարզի Այրում համայնքից Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած խումբը՝ 42 անձ, որից 29–ը` երեխա, Ջարդի ձորում կերել էին իրենց հետ բերած քաբաբը և սննդային թունավորմամբ տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացվել էր 43 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

«Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Այժմ Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել