Միջին վիճակագրական հայը վստահ է, որ «էդ սաղ վակցինաներն ուզում են մեր վրա փորձարկեն»։ Իսկ այ միջին վիճակագրական սանմարինացին՝ տենց չի մտածում։ Դրա համար էդ լոխերին ֆռռացրին ու էդ քյոռփա երկիրը սարքին վակցինաների փորձադաշտ։
Սան-Մարինոյում ապրում է մոտ 34000 մարդ։ Ընդ որում՝ մոտ 7000 մարդ անչափահաս է։ Այսօրվա դրությամբ 22322 մարդ արդեն ստացել է լրիվ պատվաստում (2-դոզայանոց կամ 1-դոզայանոց պատվաստանյութերով), այսինքն՝ առկա բնակչության 65.65%-ը։ Իրականում ընտեղ նաև կան Սան-Մարինոյի ոչ քաղաքացի ռեզիդենտներ ու նաև Սան-Մարինոյի քաղաքացիներ, որ Իտալիայում են ապրում, այնպես որ այս թիվը դեռ ճշգրտումների կարիք ունի, բայց ինչևէ - ընդհանուր պատկերն այն է, որ առկա բնակչության մոտ 65%-ը պատվաստված է։
Առաջին գրաֆիկում (սևում) պատվաստման տեմպերն են Սան-Մարինոյում։ Երկրորդ գրաֆիկում՝ (սպիտակում) հիվանդացման դեպքերը։ Կարող եք համոզվել, որ վարակման նոր դեպքերը կտրուկ սկսել են ընկնել երբ գոնե մեկ դոզայով պատվաստված բնակչության քանակը սկսեց հասնել 50 տոկոսին։
Հիմա Սան-Մարինոյում օրական 1 նոր դեպք լինի կամ չլինի։ Իսկ Կովիդից վերջին մահը գրանցվել է ապրիլի 26-ին, ուղիղ 2 ամիս առաջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4357673377647316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել