Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ընդգծել է իր գեղեցիկ կարգավիճակը։
«+6կգ։ Իմ փորձառու մամանեեեե՜ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Լիլիթն ու երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին։ Նրանք առայժմ չեն բացահայտում երեխայի սեռը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել