Analitik.am-ը գրում է.

Մարդիկ, ովքեր ամռանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, խորհուրդ չի տրվում երկար մնալ արևի տակ: Սա, ըստ բժիշկ-թոքաբան Սերգեյ Պուրյասևի, կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա:

«Ուլտրամանուշակագույն ճառագայթումը հանգեցնում է այրվածքների, և արդյունքում մաշկի ամբողջ մակերևույթի վրա բորբոքումը բերում է գիստամինի մեծ արտանետման: Սա շատ հզոր գործոն է, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա: Պատվաստումների ֆոնին ալերգիկ գործընթացներն անցանկալի են»,-բացատրել է բժիշկը:

Արևի շողերից խուսափելն, ըստ բժշկի, պետք է լինի պատվաստանյութի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ չափաբաժնից հետո: Ավելի լավ է դա անել առաջինից երեք շաբաթ անց, իսկ երկրորդից հետո՝ երկու, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ մեկ ամիս, մինչ արտադրվում են հակամարմիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել