Ուրիշ լա՞վ եք։
Այս վերջին ամիսներին անընհդատ լսում ենք "Ապագա կա՞ ", կներեք իհարկե անհամեստ հարցիս համար , բայց ո՞ւմ ապագայի մասին է խոսքը գնում։ Հայաստանի Հանրապետությա՞ն ապագայի, թե՞ Թուրքիայի և Ադրբեջանի ապագայի, քանզի այսօրվա ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները, կարծես թե Հայաստանի համար լավ ապագա հաստատ չեն խոստանում։
Սա ես առանց ավելորդ հեգնանքի եմ հարցնում, լրիվ լուրջ։
Ո՞ւմ ապագայի մասին է խոսքը։
Տպավորություն է, թե երկիրը սառել է։
Այո՛, այս տապի տակ ամբողջ երկիրը սառած վիճակում է։
Ադրբեջանական ահաբեկիչները Բաքվում մերոնց դատում են, բայց ինչ որ մեծ աղմուկ չի լսվում իշխանության կողմից՝ հավանաբար պաշտոնների բախշման ազգանվեր գործի մեջ են "թազա պողպատ է ընտրյալները" և այս կարգի հարցերը իրենց հետաքրքրության տիրույթից դուրս են։
Ես իրականում չեմ հասականում այս գերհանդուրժողական վերաբերմունքը դեպի մեր թշնամու հանդեպ... իսկ միգուցե՞ իշխանություների համար Ադրբեջանը արդեն ահաբեկչական պետություն չէ, այլ ապագա տարածաշրջանային գործընկեր, ում հետ պետք է սահմաններ ճշգրտվեն, ճանապարհներ բացվեն, "ախպերություն֊ընկերություն" իրականցվի։
Իսկ այն, որ դրանք մեզ մարդ չեն համարում, մեր տղերքին դաժանաբար գլխատում էին և ամեն օր, կրկնում եմ, ամեն օր սպառնում են ոչնչացնել մեզ՝ զուգահեռ հավակնություններ արտահայտելով Երևանի, Վարդենիսի, Սյունիքի նկատմամբ, դե, դա ըստ երևույթի իշխանավորներին այդքան էլ չի հուզում, քանզի "по любому" "Ապագա կա", իսկ ո՞ւմ համար է այս կարգախոսը ավելի ակտուալ՝ հայերի, թե թուրք֊ադրբեջանցիների, այդքան էլ կարևոր չի։
ՀԳ
Ու ընդանրապես, հանգիստ նստե՛ք տեղներդ, չէ որ ապագայի մասով դուք չեք հարցրել, ո՞ւմ համար իրականում "Ապագա Կա"՝ մեր, թե թուրքերի։
Այնպես որ "все по честному"...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել