Panorama.am-ը գրում է․

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ընդունարանի դիմաց տասնյակ մարդիկ նրա են սպասում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ դասախոս Ս. Սահակյանը, ով մասնակցում է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով ակցիային։

«Այսօր 30 հոգի նստած սպասում են և այդպես էլ չկարողացան հասկանալ, թե պրոֆեսոր Չարչյանն ինչպես կարող է մերժել ու իրենց չվիրահատել։ Իհարկե, փորձեցինք բացատրել, փորձեցինք հասկացնել, բայց եթե ես էլ իրենց տեղը լինեմ, ես էլ չեմ հասկանա»,-ասաց դասախոսը։ 

Նա նշեց, որ Արմեն Չարչյանը լուրջ առողջական խնդիր ունի, թթվածնային դիմակով է պառկած, ունի ճնշման տատանումները, շաքարի քանակը չի կարգավորվում, երիկամային խնդիր ունի, սրտի շրջանում կան սեղմոցներ։

«Նրա էլեկտրոսրտագրում փոփոխություններ կան, եթե չկանգնի այդ գործընթացը, ստենդավորումն չափազանց դժվարանալու է ուղեկցող հիվանդությունների հետ կապված, չանելն էլ ճիշտ չի լինելու»,- ասաց բժիշկը։

Նա ընդգծեց՝ իրենք քաղաքականության հետ որևէ գործ չունեն, խնդրում են՝  վիրահատական սեղանի մոտ վերադառնա այն պրոֆեսորը, ով երկար տարիներ բարդ վիրահատություններ է արել, ում ճանաչում են արտասահմանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել