Օգոստոսի 15-ին Նախիջևանում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Նոր զբոսայգու պաշտոնական բացմանը ներկա է գտնվել ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, որին անվանում են նաև Նախիջևանի խան, և որը այդ շրջանի տերն ու ֆեոդալն է: Նրա ելույթի ժամանակ հանկարծ մի խումբ երիտասարդներ վանկարկել են. «Հեռացիր, հեռացիր»: Թալիբովը, կիսատ թողնելով իր ելույթը, ձեռքի շարժումով հրահանգել է ոստիկաններին ձերբակալել երիտասարդներին: Երիտասարդները բողոքում էին իրենց ապօրինի կերպով աշխատանքից հեռացման դեմ: Նշվում է, որ նրանք աշխատում էին Թալիբովին պատկանող ընկերություններից մեկում: Այդ պահին մի կին իրեն նետել է Թալիբովի ոտքերի տակ: Պարզվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն էր: Սակայն այդ կնոջը ոստիկանները նույնպես ձերբակալեցին և կոպտորեն քաշքշելով տարան իրենց մեքենան: Այս ամենին ականատես է եղել «Մուսավաթ» թերթի ծպտյալ լրագրողներից մեկը, որը հայտնում է, որ այդ միջոցառմանը հրավիրվել էին միայն Նախիջևանի պետական հեռուստաընկերության և «Şərq qapısı» (արևելյան դարպաս) թերթի ներկայացուցիչներ, այդ պատճառով միջադեպը չի հեռարձակվել հեռուստատեսությամբ և տեղ չի գտել ԶԼՄ-ներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200435911649618
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել